National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.09.2018
Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը
1 / 7

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 24-25-ին Թբիլիսիում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Բելառուսի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը:

Քննարկվել են անդամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին, տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության առաջմղմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ հանդիպումը լավագույն հնարավորություն է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համար՝ մտքերի փոխանակման, կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման տեսանկյունից: Նրա համոզմամբ՝ այն իր նպաստը կբերի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, տեղեկացրել, որ կա արդյունավետ համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) ու Գերմանիայի Բունդեսթագի հետ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ այդ ուղղությամբ բարեկամ երկրների խորհրդարանների հետ արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ աշխատանքային նման ձեւաչափը կնպաստի անդամ պետությունների խորհրդարանների համագործակցության խթանմանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալ Ուլրիխ Շյոլերը նշել է, որ իրենք աջակցում են տարածաշրջանի երկրներում մի շարք ծրագրերի իրականացմանը: Նա կարեւորել է քաղաքական երկխոսությունն անդամ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների միջեւ՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:

Վրաստանում Գերմանիայի դեսպանության Հարավային Կովկասի համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Դանիել Հաասն անդրադարձել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացներին՝ այս հարցում Արեւելյան գործընկերության մի շարք երկրների շարքում վկայակոչելով նաեւ Հայաստանի օրինակը:

Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի երկարատեւ համագործակցության հնարավորություններին, մեր երկրի խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:   

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հաստատում է կողմերի՝ համագործակցելու ու փորձի փոխանակման ցանց ստեղծելու պատրաստակամությունը: Որոշվել են նաեւ հաջորդ հանդիպումների ձեւաչափերը, տեղը, քննարկվող թեմաները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am